Բաժին. Այլ Լուրեր

Գործ կա․ Աննա Հակոբյանը փնտրում է մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբոքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակում թափուր հաստիքի վերաբերյալ։ 

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը․

Անվանում՝ Մամուլի քարտուղար/լրատվության պատասխանատու

Սկիզբ՝ հոկտեմբերի 22, 2018 թ.

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը՝ 15.10.2018

Աշխատանքի նկարագրություն

Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:

– Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները:

– Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:

– Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:

– Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

– Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:

– Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի կամ առնչվող այլ ոլորտում

– Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում:

– Կազմակերպչական գերազանց հմտություններ:

– Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

– Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ:

– Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:

– Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել ann.hakobyan2018@gmail.com էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»:

Share