Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ. ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհես­տական մենաշնորհի հարցը

«ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհես­տական մենաշնորհի հարցը: Խոս­քը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմի­ջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

Դեռևս այդ տա­րիներին էր մամուլը գրում, որ Ֆին­լանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել:

ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մե­նաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողու­թյունների արդյունքում»,-գրում է Ժամանակ թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share