Բաժին. Այլ Լուրեր

Google Play Store-ի ամենաթանկ հավելվածները

Google Play Store-ը նման է իրական առևտրի կենտրոնի՝ վաճառքի համար բազմաթիվ ապրանքներով։ Ցավոք սրտի, Google-ի առևտրի կենտրոնում խառնաշփոթ է, որտեղ կարելի է գտնել անպետք, բայց ամբողջությամբ օրինական հավելվածներ։ 

Ներկայացնենք Google Play Store-ի ամենաթանկ՝ Abu Moo հավելվածների շարքը։ Գործնականում այն որևէ գործառույթ չունի, ապրանք է՝ ոչնչի համար։ 

Երբ ներբեռնում եք Abu Moo հավելվածը, նրա միակ գործառույթը որպես վիջեթ հեռախոսում երևալն է։ Այսքանը։  Դուք ներբեռնում եք հավելված և այն ոչինչ չի անում, բացի ձեր էկրանին երևալուց և այս վիջեթի յուրաքանչյուր հավելված արժե 400 դոլար։

Google Play Store-ում Abu Moo-ն ունի վեց հավելված՝ Amethyst-ը, Aquamarine-ը, Black Diamond-ը, Emerald-ը, Ruby-ն և Sapphire-ն։ Այս վեցը գնելն արժե 2,400 դոլար, ինչը նույնն է, թե փողը քամուն տալ։

Abu Moo-ի մշակողը որևէ մեկին չի հիմարացնում։ Հավելվածի նկարագրության մեջ պարզ գրված է․ «Դու հարո՞ւստ ես և հաջողա՞կ։ Ցանկանո՞ւմ ես գնել թանկ հավելվածներ, որովհետև դու կարող ես։ Հնարավոր է՝ դու ուզում ես տպավորել քո աղքատ ընկերներին, ցույց տալ վիջեթ, որը նրանք չունեն և երբեք չեն ունենա։ Կամ հնարավոր է՝ ուզում ես ընկերուհուդ նվեր անել և նրա անդրոիդ սարքում ավելացնել այս վիջեթը։ Ինչո՞ւ գնել ծաղիկներ, երբ կարող ես գնել վիրտուալ զարդեր։ Հիանալի լուծում։ Այս վիջեթը հենց քեզ համար է։ Ամենաթանկ հավելվածներից մեկը Market-ում, որը ոչինչ չի անում՝ բացի աշխարհին ցույց տալուց, թե ինչքան հարուստ և տպավորիչ ես դու»։

Abu Moo-ն հասանելի է 2013 թվականից և յուրաքանչյուր հավելված ունի հինգից ավելի ներբեռնում, ինչը նշանակում է, որ կան մարդիկ, ովքեր գումարը ծախսում են ոչնչի վրա։ Անգամ եթե դուք ունեք Scrooge McDuck փողերի պահոց, որևէ իմաստ չկա գնելու այս հավելվածը, չէ՞ որ այն այնքան պարզ է, որ յուրաքանչյուրը կարող է ստեղծել դրանից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Նախկին հաղորդումների դիտում (TVOD, TV on Demand)

Share