Բաժին. Այլ Լուրեր

Կոնվերս բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

Կոնվերս Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության  շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան նշեց, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը բանկն աջակցել է նաև նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երևանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել  են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ  և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝  31,1 կմ և 42,2 կմ վազքուղիները:

Share