Բաժին. Այլ Լուրեր

Ալեքսիս Օհանյանը «Մետրոպոլիտեն»-ի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսից լուսանկար է հրապարակել

Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուսանկարին կից նա գրել է. «Ընտանիքիս «Մետրոպոլիտեն» թանգարան էի տարել:  Այս ցուցադրությանը Օլիմպիա Օհանյանն ավելի հետաքրքրասեր էր, քան երբևէ:  Ներկայացված հավաքածուն շատ ընդարձակ էր, և ես շատ բան իմացա»:

Աշխարհի ամենահեղինակավոր վայրերից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին: Այն նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված է 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20 և Մատենադարանի թանգարանից` 28:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share