Բաժին. Այլ Լուրեր

Սուրբ Սարգսի տոնը՝ Ապարանյան ձմեռ փառատոնին

Փետրվարի 16-ին ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում` Խաչասարի հատվածում, տեղի կունենա «ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ»  փառատոնը։

Փառատոնը կազմակերպվում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Ապարանի համայնքապետարանի համատեղ ջանքերով։ Միջոցառման նպատակն է խթանել տարածաշրջանում ձմեռային զբոսաշրջության զարգացումը, խրախուսել առողջ ապրելակերպն ու ստեղծել նախադրյալներ՝ տեղանքը ձմեռային զբոսաշրջության գրավիչ ու ճանաչելի կենտրոն դարձնելու համար։ Փառատոնի կարևոր նպատակներից է նաև համայնքի տնտեսական զարգացումը և գյուղաբնակների համար եկամտի հիմնական աղբյուր ստեղծելը։ Տարածքը ձմեռային տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի՝ բարենպաստ եղանակային պայմաններ, պատմամշակութային արժեք ներկայացնող  յուրօրինակ հուշարձաններ։

Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար:

Լինելու է նաև մարզական հատված, որը ներառելու է ձմեռային տարբեր սպորտաձևեր՝ մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ:

Share