Բաժին. Այլ Լուրեր

Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տրամադրվել է 125 սրվակ ցիսպլատին, 500 սրվակ էտոպոզիդ, 165 սրվակ ակոֆիլ (ֆիլգրաստիմ) և 800 սրվակ օնդանսետրոն։

«Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share