Բաժին. Այլ Լուրեր

Սպայկա ընկերության տնօրենի կալանավորման միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՊԵԿ քննչական վարչության միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում էր դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, ժամը 10:00-ին:

Կալանքի միջնորդության քննության ժամանակ դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով էին անհապաղ ազատ արձակել Ղազարյանին:

2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարելընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքումառաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Share