Բաժին. Այլ Լուրեր

Մենք բավականաչափ Իսկանդերներ ունենք. Փաշինյանը Պուտինի հետ քննարկել Է զենքի մատակարարումների հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել Է զենքի մատակարարումների հարցը:

«Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում եւ, իհարկե, ունենք որոշ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ՝ այդ բնագավառում մեր հարաբերությունները զարգանում են պլանաչափորեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է Փաշինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվել Է արդյոք Երեւանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել Է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի: «Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք: Բայց մենք հուսով ենք՝ Էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր բան»,- նշել Է Հայաստանի վարչապետը:

Share