Բաժին. Այլ Լուրեր

«Հրապարակ». Կարգազանց վարորդներին տուգանելու նոր մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։

Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը։ Պատգամավորը կատակում է՝ գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է», – գրում է Հրապարակ օրաթերթը:

Share