Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը։ Տեսանյութի հերոսը Պիրատն է։ ՊԵԿ աշխատակիցների իրենց կողմից «միքս» անունն են տվել բելգիական հովվաշան ու լաբրադոր ցեղատեսակների խառնուրդ հանդիսացող այս շանը, որը բավականին արդյունավետ է կատարում իր պարտականությունները։

Շնագիտական բաժնում  14 շուն կա, որոնց օգնությամբ ընթացիկ առաջին կիսամյակում թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտվել:

Նախատեսվում է շնագիտական բաժինը համալրել նոր մասնագետներով և շներով, որպեսզի բոլոր մաքսակետերում 24-ժամյա հսկողություն իրականացվի նաև շների կողմից:

Share