Բաժին. Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Քիմ Քարդաշյանը սելֆի են արել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանին քիչ առաջ կառավարական շենքում հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերն իրենց ուրախությունն են հայտնել հանդիպման առիթով, զրույցի հրապարակված մասում քննարկվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Վարչապետը նշել է՝ կանանց ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքում շատ է կարևորում, Քարդաշյանը նկատել է՝ կանայք ահռելի ներուժ ունեն բիզնեսում և  ոչ միայն, ու հիշեցրել՝ աշխարհի բնակչության 50%-ը կանայք են, Փաշինյանն ավելացրել է՝ իսկ մեր երկրի բնակչության առավել, քան 50%-ը կին է։

Վերջում զրուցակիցները լուսանկարվել են։ Վարչապետը լուսանկարը հրապարակել է՝ «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան» վերտառությամբ։

Share