Բաժին. Այլ Լուրեր

Երևանում կանցկացվի ՄԻՖԻ-ի և ՌՈՍԱՏՈՄ-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադա` Հայաստանի բարձր դասարանցիների համար

2019 թ.-ի նոյեմբերի 16-17-ին Հայաստանի դպրոցների 8-12 դասարանների աշակերտների համար Երևանում կանցկացվի «Ռոսատոմի»-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադան` ՄԻՖԻ միջուկային գիտահետազոտական համալսարանի աջակցությամբ։ Օլիմպիադան կանցկացվի Հայաաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա` ատոմային բնագավառում կադրերի պատրաստման Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։

Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ գրանցվել ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի կայքում` http://org.mephi.ru/

Օլիմպիադայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ կարող եք կայքի «դիմորդների և աշակերտների» համար բաժնից։

«Հայաստանյան դպրոցականները տիրապետում են մաթեմատիկային ու ֆիզիկային շատ բարձր մակարդակով։ Առաջին տարին չէ, որ մեզ հաճելիորեն ուրախացնում է հայաստանցի երեխաներին վերապատրաստելը։ Անցած տարի ընտրական փուլը հաղթահարել է մասնակիցների կեսը։ Նման արդյունքներ ցույց են տալիս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նովոսիբիրսկի և այլ քաղաքների ռուսական լավագույն դպրոցների աշակերտները»,-նկատեց ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ուսումնական բաժնի ղեկավար Կիրիլլ Կուցենկոն։

Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերին Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 սովորող։ 2018-19թթ. Արդյունքներով` ֆիզիկայի գծով 28 մասնակիցներից 20 դարձել են մրցանակակիրներ։ Մաթեմատիկայի գծով 33 մասնակիցներից մրցանակակիրներ են դարձել 10-ը։ Հաղթողների և մրցանակակիրների շարքում առանձնանում են Շահինյանի անվան դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտները։

«Ռոսատոմ»-ի կրթական նախաձեռնությունների հիմնական նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդների, որոնք սևեռված են ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների վրա և հետաքրքրված են ատոմային էներգետիկայով ու նոր տեխնոլոգիաներով։ Օլիմպիադայի եզրափակիչ մասը տեղի կունենա 2020 թվականի սկզբին, հաղթողներն ու մրցանակակիրները կստանան ՄԻՖԻ ՄԳՀԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում` քվոտայի շրջանակում Ռոսատոմ-ի կոնսորցիումի համալսարաններում պետպատվերով սովորելու հնարավորություն։ Ռուսաստանի հաշվին կրթություն ստանալուց բացի, մեծ առավելություն է ոչ միայն տեսական գիտելիքների ձեռքբերումն, այլև` Ռուսաստանի Դաշնության առաջատար ատոմային օբյեկտներում գործնական պարապմունքների անցկացումը։

Ծրագիր

– 16 նոյեմբերի 2019թ․ (10.00-14.00) – մաթեմատիկայի օլիմպիադա (8-12 դասարանցիների համար);

– 17 նոյեմբեռի 2019թ․ (10.00-14.00) – ֆիզիկայի օլիմպիադա (8-12 դասարանցիների համար).

Տեղեկատու

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա-ռուսաստանյան պետկորպորացիա, համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։ Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմը զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), աշխարհում 2-րդ տեղում է ուրանի պաշարներով ու 4-րդ տեղում դրա արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ-բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ապահովում է բարձրաստիճան ինժեներական կրթություն։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Այսօր ԲՈՒՀ-ում սովորում է 8500 ուսանող, հիմնական դասախոսական կազմը բաղկացած է 800 հոգուց, որոնց մեծ մասն ունեն գիտական տարբեր աստիճաններ։ ՀԱՊԻ-ին ունի երեք մասնաճյուղ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

Share