Բաժին. Այլ Լուրեր

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Ինչպես հրապարակվել էր այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար:  Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում։

Լաբորատորիաների բացման աշխատանքները գնում են աննախադեպ արդյունավետությամբ։ Որպես օրինակ, վերջին հինգ օրերի ընթացքում ԱՏՁՄ թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա, ինչի արդյունքում Գյումրի քաղաքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում արդեն առկա են անվճար ուսուցմամբ ինժեներական լաբորատորիաներ։

Հատկանշական է, որ ամեն «Արմաթ» լաբորատորիայի բացմամբ ավելանում է խմբակավարի հաստիք, որը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) լրացնում է գերազանցապես տեղի կադրերի հաշվին։

Հիշեցնենք, որ հուլիսի դրությամբ ՀՀ, ԼՂՀ ու Վրաստանի տարածքում գործում էր 284 «Արմաթ» լաբորատորիա, և ընդամենը հինգ ամսվա մեջ թիվը հասել է 377-ի։

Share