Բաժին. Այլ Լուրեր

ՀԿԵ էլեկտրագնացքների չվացուցակի փոփոխման վերաբերյալ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից, այլ ոչ թե հունվարի 20-ին, ինչպես նախատեսվում էր նախապես:

Չվացուցակների փոփոխություններին կարող եք հետևել ընկերության կայքէջում (www.ukzhd.am) «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share