Բաժին. Այլ Լուրեր

Ուշադրություն, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի (Զանգեր կոչվող հատված) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հարգելի վարորդներ, հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ ուղղությամբ երթևեկելուց: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Միրաք-Ապարան, Ռյա Թազա-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածներում բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share