Բաժին. Այլ Լուրեր

ԱԱԾ. ադրբեջական հեռախոսահամարներից բաց թողնված զանգերին հետադարձ կապվելու դեպքում հնարավոր է հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն

Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱԱԾ-ից։

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

 

Share