Բաժին. Այլ Լուրեր

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Ստեղծված իրադրության պայմաններում հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար առավել քան երբևէ կարևորվում է գործարար ոլորտ-պետություն համագործակցությունը:

Այսօրվանից (30.03.2020) սկսած առանց հավելյալ վճարի (առանց տարիֆիկացման) Վիվա-ՄՏՍ-ի հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար հասանելի կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հեռավար ուսուցման հետևյալ կայքերը.

www.emis.am  

www.armedu.am

www.escs.am

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: 

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share