Այլ Լուրեր | 11:31 09/04/20

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 921-ի

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից «Բիզնես 24»-ը տեղեկանում է, որ ապրիլի 9-ի ժամը 11։00 դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է` 921: Առողջացել է ևս 24 քաղաքացի: Հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք

Ապրիլի 9-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:

Facebook Linkedin Twitter Google+