Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Կոտայքի մարզի Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք

Բնակարանաշինության ծրագիրը՝ երկրում աղքատությունը կրճատելու միջոց

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը հինգ տարվա ընթացքում կարևոր խնդիր է լուծել՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը և նպաստել երկրում աղքատության ցուցանիշի կրճատմանը: Այդ առումով, ծրագիրը ռազմավարական կարևորություն ունի մեր երկրի զարգացման համար:

Գործակցող կողմերի ղեկավարների հերթական շրջայցը եղել է Կոտայքի մարզում: Գեղաշեն և Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք: Այստեղ, կողմերի աջակցությամբ ավարտին է հասցվել մեկ կիսակառույցի շինարարություն, իսկ երկու տուն վերանորոգվել է: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 6 ընտանիք:

Ծրագրի դրական ազդեցությունն արձանագրված ցուցանիշն է. հինգ տարվա ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիք՝ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն. դրամի ներդրում է կատարել:

Ծրագրի առավել կարևոր՝ բարոյահոգեբանական կողմը, երկրի վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատումն է: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սեփական երկրում բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու անկարողությունն է: Երբ հաղթահարվում է հոգեբանական խնդիրը՝ ընտանիքը նախապատվություն է տալիս հայրենի հողի վրա ապրելուն: Ծրագրի գնահատումը ցույց է տվել, որ բնակարանաշինության ծրագրով աջակցություն ստացած ընտանիքներից ոչ մեկը չի արտագաղթել Հայաստանից:

Բարեկեցիկ բնակարանային պայմանները նպաստում են նրան, որ խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել նպաստավոր միջավայրում:

«Ավելի քան 15 տարի երազել ենք մեր տունն ունենալ: Այսօր կրկնակի երջանկություն է այս տան մեջ հյուրընկալել այն մարդկանց, ովքեր մեր երջանկությունն իրականություն դարձրին››,- ասել է Վարդանյան ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:

«Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիս՝ ոգևորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին և երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով և ձգտում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքի պահպանման, աղքատության և արտագաղթի նվազեցման ռազմավարական կարևորությունից զատ, այս համագործակցությունը գնահատելի ազդեցություն ունի նաև համայնքների զարգացման գործում: Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլև, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին››,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի‰ ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ‰-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  560-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share