Սոցիալական | 15:19 02/10/17

Բնական գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագնից օգտվել են 75,000 և 123,500 ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ ներդրել է սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսում այդ մասին հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման նպատակով խնդիր է դրվել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրումը, ինչի իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, ըստ որի բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով պետք է վճարեն սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով, համապատասխան որոշմամբ հաստատվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքները գազի սպառման դիմաց պետք է վճարեն նվազ սակագնով` 100 դրամ (յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` մինչև 600 խմ ծախսի դիմաց): 2017 թ. ութ ամսում բնական գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագնից օգտվել են, համապատասխանաբար, 75 հազար և 123 հազար 500 ընտանիք:

Facebook Linkedin Twitter Google+