Բաժին. Սոցիալական

ԱՎԾ․ Հանրապետությունում բնակվում է 2 մլն․ 969 հազար 9 հարյուր մարդ

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն․ 969 հազար 9 հարյուր մարդ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալներից։

Համաձայն վերջին պաշտոնական հրապարակմանը՝ 1 մլն․ 894 հազար 500 մարդ բնակվում է քաղաքում, իսկ 1 մլն․ 75 հազար 400-ը՝ գյուղում։

Հանրապետության մարզերում գյուղի և քաղաքի բնակչության տարաբաշխումը կներկայացնենք ստորև։

Արագածոտնի մարզում բնակվում է 126 հազար 900 մարդ, որից 27 հազար 500-ը բնակվում է քաղաքում, իսկ 99 հազար 400-ը՝ գյուղում։  Արարատի մարզում բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 257 հազար 500 մարդ, որից 72 հազար 300 բնակվում է քաղաքում, 185 հազար 200-ը՝ գյուղում։ Արմավիրի մարզում ընդհանուր թիվը՝ 264 հազար 500 մարդ, որից 83 հազար 100-ը քաղաքում է բնակվում, իսկ 181 հազար 400-ը՝ գյուղում։ Գեղարքունիքի մարզում՝ 229 հազար 300 մարդ, որից քաղաքում է բնակվում 67 հազար 500 մարդ, գյուղում՝ 161 հազար 800-ը։ Լոռու մարզում՝ 216 հազար 800 մարդ, որից 128 հազար 600-ը քաղաքում է բնակվում, իսկ 88 հազար 200-ը՝ գյուղում։ Կոտայքի մարզում՝ 251 հազար 400 մարդ, որից 137 հազարը քաղաքում է բնակվում, 114 հազար 400-ը՝ գյուղում։ Շիրակի մարզում՝ 234 հազար 900 մարդ, որից 137 հազար 700-ը բնակվում է քաղաքում, 97 հազար 200-ը՝ գյուղում։ Սյունիքի մարզում՝ 138 հազար 200 մարդ, որից 93 հազար 700 բնակվում է քաղաքում, 44 հազար 500-ը՝ գյուղում։ Վայոց ձորում՝ 49 հազար 500 մարդ, որից 17 հազար 400-ը բնակվում է քաղաքում, իսկ 32 հազար 100՝ գյուղում։ Տավուշում՝ 123 հազար 300 մարդ, որից 52 հազար 100-ը՝ քաղաքում, 71 հազար 200-ը՝ գյուղում։ 

Այսպիսով, ելնելով հրապարակված թվերի, կարող ենք արձանագրել, որ ամենախիտ բնակեցվածը Արմավիրի մարզն է, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորը։

Share