Բաժին. Սոցիալական

ԱՎԾ․ Երևանում բնակվում է 1 մլն 77 հազար 600 մարդ

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 77 հազար 600 մարդ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Դիտարկելով նշված թվի տարաբաշխումն ըստ վարչական շրջանների՝ նշենք, որ ամենից շատ են բնակեցված Շենգավիթը՝ 140, 000 մարդ, Մալաթիա-Սեբաստիան՝ 137 հազար 700, Նոր Նորքը՝ 131 հազար 800, Էրեբունին՝ 127 հազար 800, Կենտրոնը՝ 125 հազար 400, Արաբկիրը՝114 հազար 800, Աջափնյակ՝ 109 հազար 300։

Ամենաքիչ բնակեցված վարչական շրջաններն են՝ Նուբարաշենը՝ 9 հազար 800 մարդ, Նորք-Մարաշը՝ 11 հազար 700 մարդ, Դավիթաշենը՝ 42 հազար 400 մարդ, Ավանը՝ 52 հազար 900, Քանաքեռ-Զեյթունը՝ 74 հազար։

Share