Բաժին. Սոցիալական

Հայաստանում գործ փնտրողների թիվը նվազել է 13․4%-ով

2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հանրապետությունում գործ փնտրողների թիվը կազմել է 82,590-ի, այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վերը նշված թիվը նվազել է 13․4%-ով։

Տեղեկացնենք նաև՝ գործազուրկ համարվող անձանց թիվը նույնպես նվազել է 2017 թվականի նույն ժամանակի համեմատությամբ։ Այն կազմել է 68,880 մարդ, այսինքն՝ 13․6% անկում է գրացվել։

Եթե ուսումնասիրենք տվյալ ցուցանիշի բաշխվածությունն ըստ Հանրապետության բնակավայրերի, ապա կարող ենք փաստել, որ աշխատանք փնտրողների թվով՝ 15,861 մարդ, Շիրակի մարզը շրջանցել է անգամ Երևանին։

Աշխատանք փնտրողների թվով երկրորդ տեղում է Երևանը՝ 12,832 մարդ։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատ նշված թիվը 18․9%-ով նվազել է։Կոտայքի մարզն երրորդն է՝ 9841 մարդ։

Share