Բաժին. Սոցիալական

2018թ-ի հունիսի 1-ից մեկնարկել է Globbing Charity Program բարեգործական ծրագիրը

2018թ-ի հունիսի 1-ից մեկնարկել է Գլոբբինգի նախաձեռնած բարեգործական «Globbing Charity Program»-ը, որի շրջանակում անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն կունենան ստանալ կրթություն ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող ՏՏ ոլորտում։

Երեխաները դասընթացներին կմասնակցեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն»-ում:

Ծրագրի շրջանակում Գլոբբինգը ոչ միայն կֆինանսավորի մասնակիցների կրթությունն, այլև կիրականացնի մի շարք միջոցառումներ՝ ուղղված նրանց անձնային և մասնագիտական որակների աճին։

Գլոբբինգը լավագույն շրջանավարտներին կփորձի նաև ապահովել աշխատանքով։

Բարեգործական կրթական ծրագրի նպատակն անապահով ընտանիքների երեխաներին մրցունակ մասնագետներ դարձնելն է, ինչը ոչ միայն կօգնի ծրագրի մասնակիցներին, այլև նրանց ընտանիքներին: Կրթությունը կօգնի ստանալ բարձր վարձատրվող աշխատանք, ինչը  և կապահովի էլ ավելի լավ ու պայծառ ապագա թե՛ մասնակցի և թե՛ նրա ընտանիքի համար:

Գլոբբինգ ընկերությունը բավականին մանրակրկիտ ուսումնասիրել է, թե որ ոլորտը և որ հաստատությունն է ամենանպատակահարմարը ծրագրի ուսումնական  մասն իրագործելու համար։ Արդյունքում ընտրվել է հենց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն»-ը, որը շատ ուրախ և պատրաստակամ է աջակցել այս ծրագրին։

Ծրագրի նախընտրական փուլում արդեն ընտրվել է 13 մասնակից: Մասնակիցների նախնական թիվը նախատեսված էր 10-ը, սակայն նախընտրական փուլում երեխաներն այնքան մեծ ներուժ և ցանկություն դրսևորեցին, որ ընտրվեցին 13-ը։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող և պահանջված ոլորտը ՏՏ-ն է,  ուստի Գլոբբինգը ընտրել է ՏՏ մասնագիտացումներ,  որպեսզի մասնակիցներն ստանան առավելագույն օգուտ և կարողանան ստացած գիտելիքների միջոցով ունենալ բարձր վարձատրվող աշխատանք։

Share