Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Վանաձորում ներկայացվել է «Անուշը»

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի  թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ»  օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ:

«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող  երեխաները»,-ասաց  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

Նախորդ տարիներին՝ հունիսի մեկի կապակցությամբ, Կոնվերս Բանկը   գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ է հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող, «Մուրացան» հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ Բանկի աշխատակիցները արյուն են հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար և համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:

Share