Բաժին. Սոցիալական

Հայաստանում գործազուրկ կանանց թիվը գերազանցել է տղամարդկանց թվին

2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հանրապետությունում աշխատանք փնտրող կանանց թիվը գերազացել է տղամարդկանց թվին, այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Համաձայն տվյալների՝ ՀՀ-ում ապրիլ ամսին աշխատանք է փնտրել 54,058 կին, որից գործազուրկ է համարվում 45,769-ը։ Համեմատելու համար նշենք, որ ընդամենը 28, 582 տղամարդ, այսինքն՝ կանանց ցուցանիշի գրեթե կեսը, դիմել է աշխատանքի համար։

Եթե դիտարկենք կանանց զբաղվածության ցուցանիշի բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի, ապա կարող ենք փաստել, որ աշխատաշուկայում ամենաակտիվն է 25-34 տարիքային խուբը՝ 28%։

Share