Բաժին. Սոցիալական

Վիվասել ՄՏՍ. Մութ ու ցուրտ նկուղից՝ լուսավոր բնակարան

Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրևներն ու ցուրտն այլևս չեն մտահոգում: Թեև այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչև 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերևույթից 1100մ. բարձրության վրա, նախկին խնդիրներն այլևս չկան: Երեք տարի առաջ գնված կիսակառույցի փոխարեն, ընտանիքն արդեն նոր տուն ունի: Մինչև բնակարանամուտի բերկրանքը, Նազլուխանյանները ստիպված են եղել ապրել շինության  նկուղում՝ բնակվելու համար հարմար միակ հատվածում: Կիսակառույցը եղել է առանց ծածկի և ոչ ամբողջական պատերով:   

«Շուրջ վեց տարի ընտանիքիս հետ ապրել եմ իմ հայրական տանը, որտեղ առանց այդ էլ նեղվածք էր: Հետո հնարավոր եղավ գնել այս կիսակառույցը: Եվ եթե բնակարանաշինության նման ծրագիր չլիներ՝ երեխաներս ստիպված էին լինելու դեռ երկար ապրել նկուղում: Գուցե այնտեղ անցներ նրանց ամբողջ մանկությունը, որը խոնավությունից ու մթից դարձել էր տխուր: Նրանք  անընդհատ հիվանդանում էին: Դուք ոչ թե միայն տուն եք կառուցում, այլև ուժ ու լույս եք տալիս»,- ասել է ընտանիքի հայրը՝ Կամսարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ընտանիքը հաշված ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան ուր կան և՛ կոմունալ բոլոր հարմարությունները, և՛ լուսավոր ապագայի նկատմամբ հավատը:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Նազլուխանյաններին՝ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը և ընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որևէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարևորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաները՝ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելու՝ անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգևորությամբ են նրանք հետևում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին. ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր և վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո, ինչպես է փոխվում նաև ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանը՝ բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում, որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թէ՝ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  650 ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share