Բաժին. Սոցիալական

Beeline-ը ստացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) Beeline-ին հանձնեց Կենտրոնի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգի վկայագիր՝ որպես երկարատև և արգասաբեր համագործակցության երախտագիտություն: Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ։

ԳԱԿ-ը և Beeline-ը համագործակցում են 2011 թ-ից: Երկարատև համագործակցության ընթացքում Beeline-ի աջակցության շնորհիվ ԳԱԿ-ում իրականացվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին առավելապես ծանոթացնել արվեստի հետ՝ թանգարանային կրթության միջոցով: 

«Թանգարանային կրթությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Beeline-ի աջակցությամբ տարիներ շարունակ մենք հնարավորություն ունենք անցկացնելու բազմապիսի ծրագրեր: Ուստի մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ Beeline-ին հանձնեցինք ԳԱԿ-ի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգը: Այսպիսով ևս մեկ անգամ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ին հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ Կենտրոնին աջակցելու և բեղմնավոր համագործակցությունը շարունակելու համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այս անդամակցության վկայականը երկար բարեկամության խորհրդանիշ է։ Այն նշանակում է, որ Beeline-ը և ԳԱԿ-ը միավորվել են մեր երկրի համար կարևոր գործ անելու, և մեր երեխաները կարող են այստեղ ստանալ ժամանակակից գեղագիտական կրթություն։ Հուսով եմ, այս տարին էլ նախորդների նման արդյունավետ կլինի, և վստահ եմ, որ այս կենտրոնն այցելող փոքրիկները շատ նոր բաներ կսովորեն և կմտերմանան արվեստի հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2011թ-ից ի վեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Share