Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Մայր Թատրոնին կից փոքր բեմ՝ Black Box բացվեց

Փետրվարի 20-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Այն Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ը, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:

«Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ,որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է մշակույթի և արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի և մենք հնարավորություն կունենանք հետագայում ևս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

 «Մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի շրջանակներում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկը աջակցել և մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box_ի բացումը հանրային և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում իրականացված այդպիսի նախագծերից մեկն է, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն ակադեմիական թատրոններին բնորոշ բեմադրություններ, այլև նորարարական, ժամանակակից լուծումներով նոր ներկայացումներ», – ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

 Black Box-ում առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի արդեն այս գարնանը:

Share