Բաժին. Սոցիալական

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ. Ստեղծարար տեխնոլոգիաներով՝ դեպի մարզեր

Հուլիսի 3-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացրեց իր նոր, մարզային «Թումո-տուփ» ծրագիրը։ Առաջին «Թումո-տուփ»-ը մեկնարկելու է Բերդ քաղաքում՝ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության հետ համագործակցությամբ։

«Ֆրանսիայում այսօր ռադիոյով մի երգ է շատ հնչում, որը կոչվում է «Մոռացվածները»: Երգը պատմում է Փարիզից շատ հեռու գտնվող և մոռացության մատնված երեխաների մասին: Ես ցանկանում եմ, որ նմանատիպ կրթական ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են, տարածվեն Հայաստանի բոլոր շրջաններով և հասանելի լինեն Հայաստանում բնակվող բոլոր երեխաներին, որպեսզի մի օր էլ նրանք ստիպված չլինեն երգելու «Երևանից հեռու գտնվողները մոռացվածներ են, որոնք պետության համար ոչինչ չարժեն», – իր խոսքում նշեց Ամունդի-ԱԿԲԱ տնօրեն Ժան Մազեջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share