Սոցիալական | 15:20 22/08/19

Վիվասել-ՄՏՍ. Կամավորություն՝ մարդկանց տանիքով ապահովելու համար

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:  

Օբյեկտիվ և սուբյեկտիվ՝ առողջական և ֆինանսական պատճառներով, ավելի քան 40 տարի առաջ կառուցված հին տունը երբևէ չէր հիմնանորոգվել: Տարիներ առաջ՝ 2006-ին, դժբախտ պատահարի պատճառով, տան ավագ որդին` Ալիկը, հայտնվել էր անվասայլակին։ Ընտանիքի համար դա ոչ միայն հոգեբանական, այլև ֆինանսական լուրջ խնդիր էր։ Ալիկն ու կրտսեր եղբայրը՝ Արծրունը, աշխատում էին, սակայն տունը վերանորոգել չէր հաջողվում: Մինչդեռ խնդիրները քիչ չէին. կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և այլն:

Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները։ Շուտով կտեղադրվի նաև  ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբ՝ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները։ Կամավորները համախմբվել են՝ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերով՝ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար։

«Ինձ համար թեքահարթակ ունենալն այսօր անհրաժեշտություն է, իսկ փայտյա թեքահարթակն այնքան էլ ապահով չէր։ Բետոնապատ թեքահարթակը անվասայլակի համար նույնն է, ինչ  մեքենայի համար՝ ասֆալտապատ ճանապարհը (ժպտում է)։  Շնորհակալ եմ, որ օգնում եք արագ լուծել ինձ համար ամենակարևոր խնդիրը »,-ասել է Ալիկը։

«Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնում՝ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգևորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլև մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից և պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատի՝ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի։ Այս ընտանիքի  պարագայում կարևոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, և կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցել՝ ձեռք ձեռքի տալ, թեթևացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը։  Թերևս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

-----------

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Facebook Linkedin Twitter Google+