Սոցիալական | 15:01 29/08/19

Արմսվիսբանկ. արևային կայան՝ Մելքոնյանների բազմազավակ ընտանիքին

Կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը և խրախուսելով մաքուր էներգիայի արտադրության ոլորտի ընդլայնումը ՀՀ-ում` Արմսվիսբանկը և արևային վահանակներ արտադրող Սոլարոն ընկերությունը, համատեղ ուժերով իրականացրել են Մելքոնյանների ընտանիքի տան տանիքային 5.4ԿՎՏ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը:

Մելքոնյանների ընտանիքը համարվում է ՀՀ-ում երիտասարդ ամենամեծ ընտանիքներից մեկը` բաղկացած լինելով ամուսիններից և 15 երեխաներից, ովքեր բնակվում են Արարատի մարզի Այգավան համայնքում:

Նշված նախագծի իրականացումը կթեթևացնի Մելքոնյանների ընտանիքի սոցիալական և ֆինանսական կարիքները` ժամանակակից տեխնոլոգիաներով սեփական էլեկտաէներգիա արտադրելու միջոցով:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արմսվիսբանկը և Սոլարոնը համագործակցում են արևային կայանների նախագծերի ֆինանսավորման և տեղադրման ոլորտում:

Facebook Linkedin Twitter Google+