Բաժին. Սոցիալական

Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին

Օֆելյա Հարությունյանը և Մեթյու Յալդեզյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակն իրենց ազդեցիկ առաջին էջերի համար 

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին՝ հովանավորված Ucom-ի կողմից։ Մեթյու Յալդեզյանը և Օֆելյա Հարությունյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը «Creative Armenia»  անվանումով երևակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։ Պատվավոր հիշատակումներն են՝ Անդրե Ավանեսյանը, Իրեն Ստեփանյանը, Ջեյսոն Լեսկին և Նոյ Մեղերյան Բարթելը։

«Մենք բազում տպավորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սակայն այս երկու էջերը առաձնացան իրենց սրաթափանցությամբ և ուժով։ Դրանք  տպավորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տվեցին հաջորդող պատմության գրավիչ ակնարկներ և ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ հաջորդ էջերը»։

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Թատրոնի, ֆիլմի և հեռուսատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթյու Յալդեզյանը ներկայացրեց տպավորիչ հերոսի, որը խճճված էր Լիթլ Արմենիայի «համառորեն խաչվող փողոցների խուրցի մեջ»։

Հայաստանում ծնված կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը կյանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք էկրանավորվել են խոշոր կինոփառատոններում, ինչպիսիք են՝ «Sundance»-ը, «TIFF»-ը և «Raindance»-ը։ Նա նաև արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի և «HBO»-ի համար։ Նրա «Creative Armenia»-ի սցենարի առաջին էջը վերհանեց հին, կամ գուցե նոր, երևանյան կրկեսի երազանքներն ու փոշին։ 

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի երրորդ համագործակցությունն է՝ հաջորդելով «Ստվերների արվեստ» լուսանկարչության մարտահրավերին և «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ucom ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Տաղանդավոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, և ես ուրախ կլինեմ, երբ նոր սերնդի սցենարիստները, ռեժիսորները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարեզում հաջողություններ ունենան»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

Ստեղծարարար մարտահրավերի մասին ավելին իմանալու համար այցելեք creativearmenia.org/challenges կայքէջ։

Share