Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության զորամաս

Տարեվերջին ընկերությունների կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամփոփելու տարին և մատնանշելու առաջիկա անելիքները։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը,  դեկտեմբերի 23-ին այցելեց հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այցի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի կողմից զորամասի կարիքների համար տրամադրվեցին հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։

Ընկերության ղեկավարը սպայական անձնակազմի հետ միասին շրջեց զորամասում, ծանոթացավ սննդի տրամադրման գործընթացին, լսարանների և ննջարանների պայմաններին, ընդհանուր տարածքին, որտեղ կազմակերպվում է զինվորների ազատ ժամանցն ու հանգիստը։

««Ռոստելեկոմ»-ն արդեն երկար ժամանակ է համագործակցում է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, և մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես կապի ոլորտում մեր պաշտպանունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մեր այս այցը տոներին ընդառաջ աջակցություն էր զորամասին․որոշեցինք նվիրաբերել հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա, զինվորների՝ առավել բարենպաստ պայմանների համար»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ապահովելու Սմարթ հեռուստատեսությամբ մեծ դահլիճն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զինվորները կարողանան հանգստի ժամերին դիտել գիտահանրամատչելի, ռազմական, զարգացնող տեսանյութեր ու հաղորդաշարեր, իսկ ամանորյա օրերին՝ տոնական տրամադրությամբ հաղորդումներ։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ընկերություն և  յուրաքանչյուր անհատ լինի կանգնած մեր զինվորի, մեր սպայի կողքին»,—նշեց գլխավոր տնօրենն ու շնորհավորեց առաջիկա տոների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նման զինվորներով և սպայական կազմով երկրում բոլորը կարող են հանգիստ քնել, քանի որ սահմաններն ապահով ձեռքերում են։

———–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share