Բաժին. Սոցիալական

Ռոսատոմը հրավիրում է«Նկատե՞լ ես՝ ինչպես է փոխվել մոլորակը» օնլայն-կինոդասախոսության

Ողջույն, հարգելի գործընկերներ

Հրավիրում ենք մասնակցելու՝ «Նկատե՞լ ես՝ ինչպես է փոխվել մոլորակը» կինոդասախոսությանը, որը տեղի կունենա ապրիլի 14-ին ժ․16։00-ին՝ մեր ֆեյսբուքյան էջում։ Միջոցառումը կազմակերպել է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ։

Բոլորս նկատել ենք, թե կարանտինի ժամանակ մոլորակը դարձել է ավելի «երիտասարդ»․ օդը դարձել է ավելի մաքուր, ջուրը՝ ավելի թափանցիկ, թռչուններն ու կենդանիները վերադառնում են այն վայրեր, որտեղ չեն եղել տարիներ շարունակ։ Դա հնարավոր է դարձել մեր տանը մնալու շնորհիվ․ կրճատվել է տրանսպորտի շարժը, դադարեցվել են բազմաթիվ արտադրություններ, ինչը հանգեցրել է  СО2 արտանետումների կրճատմանը և բնությունը սկսել է վերականգնվել։  

Կինոդսախոսության շրջանակում դուք կիմանաք

  • Ինչպես և ինչու է փոխվել կլիման աշխարհում և Հայաստանում

  • Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե իրավիճակը չփոխվի

  • Ի՞նչ է «կանաչ քառակուսին»

  • Ի՞նչ կարող ենք կորցնել, եթե գլոբալ տաքացումը շարունակի զարգանալ

  • Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը՝ մոլորակը փրկելու համար

Այս և շատ այլ հարցերից կխոսեն Հայաստանի կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի նախագծերի ղեկավար Արտեմ Պետրոսյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Wild Edens հաղորդաշարի ֆիլմերին։ Դրանք պատմում են մոլորակի եզակի վայրերի ֆլորայի և ֆաունայի մասին, որոնք կարող են անհետանալ, եթե ջերմաստիճանը շարունակի բարձրանալ։

Wild Edens` Ռոսատոմի նախագիծն է, որը նվիրված է կլիմայի փոփոխության հիմնախնդրին։ Wild Edens հաղորդաշարի ֆիլմերը ցուցադրվել են National Geographic հեռուստաալիքով 1500 անգամ 161 երկրում՝ ավելի քան 1 մլրդ մարդ լսարանով։

«Wild Edens: Russia» Ֆիլմը ցուցադրում է Ռուսաստանի ամենահեռավոր տարածաշրջանների՝ Ալթայի, Կամչատկայի և Արկտիկայի արտակարգ գեղեցկությունը։ Այն ստացել է արծաթե մրցանակ «Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու հարմարվողականությունը» անվանակարգում՝ «Deauville Green Awards»-ի 8-րդ փառատոնում ։

«Wild Edens: South Asia» ֆիլմը նկարահանվել է անանցանելի ջունգլիներում, լեռներում և Գանգի ափերին՝ ցույց տալու համար, թե որքան եզակի է Ասիայի այդ հատվածի բնությունը։ Նախագծի դեսպանն է հանրահայտ դերասանուհի Ֆրիդա Պինտոն է, որը պայքարում է գլոբալ տաքացման դեմ։ 

Վստահ ենք, որ դուք կհիանաք մեր մոլորակի գեղեցկությունով։ Դիտեք և մասնակցեք կինոդասախոսությանը և իմացեք ավելին մեր առջև ծառացած մարտահրավերների և Երկիրը նույնքան հիասքանչ պահպանելու համար անհրաժեշտ անելիքների մասին։

Ամենաակատիվ մասնակիցները կստանան նվերներ։ Այնպես, որ անպայման միացեք մեր բնապահպանական միջոցառմանը։

Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ 

https://gmail.us19.list-manage.com/subscribe?u=31268fedb39d81aae5b15069e&id=4035709d0a.

 

Share