Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմ. WiFi հասանելիություն է ապահովում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

«Ռոստելեկոմ» ընկերությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել կարանտինային վայրերին և բուժհաստատություններին՝ տրամադրելով որակյալ և հուսալի ինտերնետ հասանելիություն:

Այսուհետ «Ռոստելեկոմ»-ը WiFi հասանելիություն կապահովի նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչպես նաև նրան կից նորակառույց մոդուլային մասնաշենքում՝ հնարավորություն ընձեռելով հաճելի և հետաքրքիր դարձնելու ժամանցը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների և բուժանձնակազմի համար:

«Ռոստելեկոմ»-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցի, ինչպես նաև նոր մոդուլային շինության համար հաշված օրերի ընթացքում կառուցվել է ցանց, ինչի շնորհիվ «Ռոստելեկոմ» ընկերությունը հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակներում ապահովել  է բարձրորակ WiFi հասանելիություն:

Հատկանշական է, որ ընկերությունը նաև անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի ու նոր մոդուլային շենքի տարածքում՝ երաշխավորելով որակյալ ու անխափան կապի ապահովումն այստեղ:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի մասնաշենքերում ինտերնետ ցանցի կառուցման աշխատանքներին աջակցել է Q Group ընկերությունը:

Հիշեցնենք, որ կարանտինային մեկուսացման առաջին իսկ օրվանից ընկերությունը անվճար ինտերնետ հասանելիություն է ապահովում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հետագայում «Ռոստելեկոմ»-ը անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը թե՛ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, թե՛ այլ կարանտինային վայրերում, այդ թվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (Սպորտ բազա):

«Ռոստելեկոմ» ընկերությունը արտակարգ դրության ամբողջ ընթացքում շարունակական միջոցառումներ է ձեռնարկում՝ քաղաքացիներին որակյալ ինտերնետ կապով և հեռահար աշխատանքի համար լրացուցիչ  ծառայություններով ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում (www.rtarmenia.am/news/category/news) և պաշտոնական ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/rtarmenia/ ) :

————

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share