Categories: Պաշտոնական

Լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Արձանագրելով, որ ստեղծված է իսկապես բավականին բարդ իրավիճակ, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում: Նախագահը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումն, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները: «Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք, -իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ –Կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն։

Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն, եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը…

Կասկած չկա, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ Հայաստանը կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։ Բավական է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտն, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը:

Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ ձևով համագործակցենք և միասին հասնենք դրական փոփոխությունների»:

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:

Share

Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում  կայացած խորհրդակցական հանդիպման ժամանակ փորձագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր քննարկեցին և վերանայեցին…

10 hours ago

Beeline. 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները: Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի…

10 hours ago

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 2000 դրամի…

10 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

11 hours ago

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական…

12 hours ago

ՀՀ Կառավարություն. աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին, կստեղծվի մոտ 230 աշխատատեղ

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԲԱԱՄ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող…

12 hours ago

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:…

14 hours ago

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական  կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն…

15 hours ago

Մեկնարկել է «Cybersecurity»-ի համաֆինանսավորվող դասընթացի գրանցումների փուլը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:…

15 hours ago