Categories: Պաշտոնական

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ՝ առանց ընտանեկան դրամագլխի

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարությունից։

«Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Հավելենք, որ մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 և 150 հազար դրամների փոխարեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Share

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 41,023-ի (+229)

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

24 mins ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/08/20

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

29 mins ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 13/08/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները օգոստոսի 13-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 483.50 դրամ (+0.00…

59 mins ago

Տավուշի մարզում բացվեց Հայփոստի նորացված մոդելի  բաժանմունք

«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:  Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ…

16 hours ago

Նիկոլ Փաշինյան. Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող…

16 hours ago

ՀԲԸՄ-ն հատուկ հիմնադրամ՝ Հանուն Lիբանանի. արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 2 մլն դոլար

Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր…

16 hours ago

ԱԱԾ նախկին ղեկավարը նշանակվել է Հայկական Ատոմակայանի տնօրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը…

18 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 12/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

18 hours ago

ՊԵԿ. Petekamutner.am կայքում գործարկվել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ

Հարկ վճարողների հարցերի պատասխանները` Petekamutner.am կայքում Պետական եկամուտների կոմիտեն Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ Հարկ…

20 hours ago