Պաշտոնական

Ադրբեջանը կենդանի ուժի կորուստները փորձում է լրացնել արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով. Վահրամ Պողոսյան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունները հոկտեմբերի 9-ին բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են, Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ: Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,- գրել է Պողոսյանը:

Share