Պաշտոնական

Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 19.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։

Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 195 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 4 ՏՈՍ, 566 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 6259 զոհ։

Այսպիսով՝ մեկ օրում Արցախի ՊԲ ստորաբաժանումները խոցել են 9 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա: Հակառակորդը մեկ օրում կենդանի ուժի 150 կորուստ ունի:

Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 18-ը ներառող ժամանակահատվածը։

Share