Պաշտոնական

Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 20.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։

Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 200 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 4 ՏՈՍ, 576 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 6309 զոհ։

Այսպիսով՝ մեկ օրում Արցախի ՊԲ ստորաբաժանումները խոցել են 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ: Հակառակորդը մեկ օրում կենդանի ուժի 50 կորուստ ունի:

Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ներառող ժամանակահատվածը։

Share