Պաշտոնական

Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է հրամանագրում:

Share