Պաշտոնական

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. պատասխանը չի ուշացել

ՀՀ Պաշտպամության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է ՀՀ տարածքում։

Share