Պաշտոնական

Անձնակազմի և տեխնիկայի կորուստ չունենք. Իրավիճակը ՀՀ հարավային սահմանին. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է ՀՀ տարածքում։

Ապա տեղեկացրինք՝ ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների՝ հակառակորդին պատճառելով զգալի վնասներ։

Այնուհետև ՀՀ ՊՆ Զինուժ մեդիան տեսանյութ հրապարակեց՝ ներկայացնելով իրավիճակը ՀՀ հարավային սահմանին։

Share