Պաշտոնական

Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 30.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։

Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 232 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 6 ՏՈՍ, 649 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 6914 զոհ։

Այսպիսով, մեկ օրում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա։

Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 29-ը ներառող ժամանակահատվածը։

Share