Պաշտոնական

ՊԲ. Հակառակարոդը կրել է մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ

Արցախի Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախում ՊԲ ուժերի ու կամավորականների գործողությունների արդյունքում թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել են մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

«Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,-նշված է հաղորդագրությունում:

Share