Պաշտոնական

Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 05.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։

Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 6 ՏՈՍ, 723 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 7290 զոհ։

Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը ներառող ժամանակահատվածը։

Share