Բաժին. Պաշտոնական

Բարսելոնայում ընթանում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։

Նախարարը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական  միջոցառումն է։

Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ:

Հունիսի 28-ից  հուլիսի 1-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների  շուրջ։

«GSMA» նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ ոլորտի նորամուծությունների, դրանց կիրառման համար անհրաժեշտ պայմանների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Share