Բաժին. Պաշտոնական

Կբարձրացվի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետությունը

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Այն պայմանավորված է առանձին տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների մեղմման, փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը նպաստելու և փոփոխված իրավիճակում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է միջոցառման շրջանակներում տրամադրվող օժանդակության պայմանների վերանայում, մասնավորապես՝ 1. տնտեսավարողների շրջանակի ընդլայնում՝ ՀՀ Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող կազմակերպությունների մասով, 2. միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի օգտագործման նպատակների վերանայում՝ ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծման և գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունների սահմանում, 3. միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջների վերանայում՝ սահմանաչափի և տոկոսադրույքի բարձրացում, արտոնյալ ժամանակահատվածի երկարացում, միաժամանակ՝ պետության կողմից սուբսիդավորման ժամկետի կրճատում, 4. տնտեսավարողներին ներկայացվող պահանջների սահմանում՝ կորպորատիվ կառավարման համակարգի խթանման մեխանիզմերի ներդրման միջոցով։ Ակնկալվող արդյունքն է միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացում՝ շահառուների թիրախային ընտրության և վարկային միջոցների նպատակային օգտագործման մեխանիզմների մշակման միջոցով։

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ այստեղ կա ևս մեկ բաղադրիչ՝ կապիտալի համալրման գործիք, ինչը համարել է չափազանց կարևոր:

Share